«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական բջջային հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում: Այստեղ Դուք կարող եք հետևել Ձեր չվերթին իրական ժամանակում, սկանավորել նստեցման կտրոնը և ստանալ թարմ տեղեկատվություն Ձեր չվերթի մասին: Բջջային հավելվածի այս և շատ այլ հատկությունների մասին կարող եք տեղեկանալ՝ ներբեռնելով այն:  Տեղեկատվությունը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: