Ուղևորային համալիրի դիմաց տեղակայված է 600 մեքենայի կանգառման հնարավորություն ունեցող անվտանգ, ծածկապատ ավտոկանգառը: 

Կայանման վճարների գանձման ընթացակարգ՝

  • յուրաքանչյուր ավտոմոբիլի կայանման վճարը հաշվարկվում է մուտքի արգելափակոցի մոտ կտրոնը ստանալու պահից, իսկ վերջնական վճարը հաշվարկվում է ելքից առաջ մուտքի կտրոնի տվյալների համաձայն,

  • ուղևորների նստեցման և իջեցման նպատակով ավտոմոբիլի մուտք գործելու համար մուտքի արգելափակոցի մոտ կտրոնը ստանալու պահից մինչև ելքի արգելափակոցի հատումն ընկած մինչև 15 (տասնհինգ) րոպե ժամանակահատվածում որևէ վճար չի գանձվում:

2023 թվականի մարտի 22-ից գործում է նոր ավտոմատացված վճարման համակարգ:

Վարորդներին խնդրում ենք վճարել ավտոմատ վճարման տերմինալներով՝ նախքան ավտոմեքենա նստելը:

Օդանավակայանի տարածքում առկա են 8 ավտոմատ վճարային տերմինալներ. 5-ը տեղադրված են ավտոկանգառի հետիոտնային մուտքերի առաջին հարկի տարածքում, 2-ը՝ ավտոկանգառի հետիոտնային մուտքերի երկրորդ հարկի տարածքում, իսկ 1-ը՝ VIP սրահի տարածքում:

Նշված տերմինալներում առկա վճարման եղանակներն են՝ կանխիկ, կրեդիտ/դեբետ քարտերով կամ NFC: 

Բջջային հավելվածով վճարման հնարավորության մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Ավտոկանգառից օգտվելու քայլերը.

  • Ավտոմեքենան մոտենում է մուտքի արգելափակոցին, վարորդը սեղմում է ՛՛ticket՛՛ կոճակը և ստանում է մուտքի կտրոնը, արգելափակոցը բացվում է և ավտոմեքենան մուտք է գործում ավտոկանգառ:
  • Մուտքի կտրոնն անհրաժեշտ է պահպանել մինչև ավտոկանգառից վերջնական ելքը:
  • Ավտոկանգառի տարածքից դուրս գալու համար, անհրաժեշտ է նախքան ավտոմեքենա նստելը վճարել կայանման գումարն ավտոմատ վճարման տերմինալների միջոցով:
  • Վճարման պահից սկսած՝ 15 րոպե ժամանակ է հատկացվում ավտոմեքենայով ավտոկանգառի տարածքից դուրս գալու համար:   
  •  Ելքի արգելափակոցին մոտենալուց, պետհամարանիշի ընթերցման միջոցով արգելափակոցը բացվելու է: Հակառակ դեպքում, անհրաժեշտ է կարդացող սարքին մոտեցնել մուտքի կտրոնը:
  • Հարցերի առաջացման դեպքում, կարող եք սեղմել ՛՛ i ՛՛ կոճակը, որը տեղադրված է ավտոկանգառի բոլոր սարքերում, և մեր աշխատակիցը կպատասխանի ձեր բոլոր հարցերին:

2023 թվականի հոկտեմբերի 4-ից գործում են կայանման հետևյալ սակագները՝

  • թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ)  1-ից 4 ժամ կայանելու դեպքում 1 (մեկ) ժամվա կայանման վճարը կազմում է 1.000 (մեկ հազար) ՀՀ դրամ,

  • թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 5-ից 24 ժամ կայանելու դեպքում 1 (մեկ) օրվա կայանման վճարը կազմում է 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ,

  • թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 120-ից 720 ժամ (5-30 օր) կայանելու դեպքում կայանման վճարը կազմում է 25.000 (քսաննհինգ հազար) ՀՀ դրամ,

  • միկրոավտոբուսի (ուղևորների համար նախատեսված 9-17 նստատեղ ունեցող ավտոմոբիլ) մեկանգամյա մուտքի վճարը (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով) կազմում է 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: Առաջին մուտքի կայանման 24 ժամը ավարտվելուց հետո յուրաքանչյուր հաջորդող կայանման ժամը կհանդիսանա համապատասխանաբար ևս մեկ մուտք (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով): 

  • Ավտոբուսի (ուղևորների համար նախատեսված 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) մեկանգամյա մուտքի վճարը (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով) կազմում է 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ: Առաջին մուտքի կայանման 24 ժամը ավարտվելուց հետո յուրաքանչյուր հաջորդող կայանման ժամը կհանդիսանա համապատասխանաբար ևս մեկ մուտք (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով): 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 1-87  հեռախոսահամարով:

Քարտով վճարելու դեպքում կկիրառվի 20% զեղչ