Հարգելի՛ հյուրեր,
Հաճախորդների սպասարկման ծառայության անձնակազմն ուրախ է ողջունել Ձեզ Բիզնես սրահում: Ձեր գոհունակությունը մեր առաջնային նպատակն է: Ուրախ ենք օգնել զգալու Ձեզ ինչպես տանը՝ թեկուզ տանից հեռու:
Դուք կարող եք օգտվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բիզնես սրահի կողմից ընձեռվող հետևյալ լրացուցիչ հնարավորություններից՝
- 24 ժամ հասանելիություն
- անվճար նախուտեստներ և ըմպելիքներ
- ալկոհոլային խմիչքների լայն ընտրանի
- սուրճ և թեյ
- ամսագրեր
- անվճար Wi-Fi և iPad
- լոգանք ընդունելու հարմարություններ
- հանգստի տարածք
- արբանյակային հեռուստատեսություն
- հանդիպումների սենյակ
- երեխային քնեցնելու վայր
- ծխարան:
Ի լրումն ավիաընկերությունների՝ բիզնես դասից օգտվող ուղևորների՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բիզնես սրահը ողջունում է նաև հետևյալ քարտապաններին՝
- Priority Pass
- Lounge Key
- Diners Club
- Dragon Pass
- Converse Bank Premium
- TAV անձնագիր
- էկոնոմ դասի ուղևորներին (Բիզնես սրահի ընդունարանում լրացուցիչ 20.000 ՀՀ դրամ վճարելու դեպքում):
Գտնվելու վայրը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահ
Աշխատանքային ժամեր՝ 24/7
Հեռ.՝ +374 10 493000 ներք. 7420