Թափուր աշխատատեղեր

 

 

Պաշտոնը Աշխատանքի նկարագիր  Կազմակերպություն Գտնվելու վայրը Պայմանագրի տեսակ   Դիմումների ընդունման սկզբնաժամկետ       Դիմումների             ընդունման   վերջնաժամկետ
 Վազքուղու լուսավորման համակարգի էլեկտրիկ 

Իրականացնել վազքուղու և ղեկուղու լուսավորման համակարգի սպասարկման աշխատանքներ

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»  Շիրակ օդանավակայան Անորոշ ժամկետով  29.04.2021 14.06.2021
Մեխանիկ

Իրականացնել տրանսպորտային միջոցների տեխսպասարկման, նորոգման աշխատանքներ

«Զվարթնոց Հենդլինգ» Շիրակ օդանավակայան Անորոշ ժամկետով 06.05.2021 28.06.2021
Կառամատույցի օպերատոր-մեխանիկ

Իրականացնել օդանավակայանի, թռիչքադաշտի և օդանավերի սպասարկման համար նախատեսված մոտորացված սարքավորումների անվտանգ շահագործում

«Զվարթնոց Հենդլինգ» Շիրակ օդանավակայան Անորոշ ժամկետով 06.05.2021 28.06.2021

 

Թափուր աշխատատեղերի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ խնդրում ենք սեղմել պաշտոնի անվան վրա:

Ինչպես դիմել

Փնտրեք թափուր աշխատատեղեր մեր ինտերնետ կայքի միջոցով: Դուք կարող եք գտնել ինչպես առկա, այնպես էլ սպասվելիք թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն: Այնուամենայնիվ, դա տեղեկատվության միակ աղբյուրը չէ. մենք պարբերաբար մասնակցում ենք Երևանում անցկացվող աշխատանքային տոնավաճառների, ինչպես նաև թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ ենք տեղադրում աշխատանքի որոնման կայքերում, հայտարուրություններ տարածում հեռուստատեսությամբ և լրագրերով: 

Եթե Ձեզ հետաքրքրում են ընկերության կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերը, ապա կարող եք լրացնել դիմումի ձևը (MSWord) և ուղարկել այն hrselection@aia-zvartnots.aero հասցեին էլ. փոստի միջոցով կամ դիմումի տպված օրինակը թողնել ԱՄՕ ադմինիստրատիվ մասնաշենքի 1-ին անցագրային կետում: Դիմումին կարող եք կցել նաև Ձեր ինքնակենսագրությունը (CV), որտեղ անհրաժեշտ է ներկայացնել համառոտ տեղեկատվություն Ձեր աշխատանքային փորձի, մասնագիտական ունակությունների և հմտությունների մասին: Կարևոր է նաև նշել Ձեր հեռախոսահամարը և/կամ էլ. փոստի հասցեն, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել Ձեզ հետ: 

Եթե դժվարանում եք լրացնել դիմումի ձևը, ապա կարող եք hrselection@aia-zvartnots.aero էլ. փոստի միջոցով կապ հաստատել մեզ հետ:

«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ-ը հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է և օրենքով պաշտպանված որևէ կարգավիճակի կամ առանձնահատկության հիման վրա խտրականություն չի դնում: Սույն կայքում տեղակայված ոչ մի տեղեկատվություն իրենից աշխատանքի խոստում կամ առաջարկ չի ներկայացնում: