Եթե Դուք հայտնաբերել եք, որ Ձեր ուղեբեռը բացակայում է, ապա մինչև ժամանման սրահից դուրս գալը անհրաժեշտ է մոտենալ Կորած և գտնված իրերի բաժին, որը գտնվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահի ուղեբեռների ստացման երրորդ ժապավենի դիմաց:
Կորած և գտնված իրերի բաժինը ուղևորների ներկայանալուն պես իրականացնում է նրանց ընդունելությունը, սպասարկումը, ինչպես նաև կորցված ուղեբեռների որոնումը, վնասված և թալանված ուղեբեռների արձանագրումը: Կորած և գտնված իրերի բաժինը նաև իրականացնում է ուղեբեռների պահեստավորման գործառույթ: Պահեստը վերահսկվում է տեսախցիկներով 24 ժ:
Մենք աշխատում ենք ամենօրյա գրաֆիկով՝ 24 ժամ: Մեզ հետ հնարավոր է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` +374 10 493000, ներք. 7226 կամ 7210, ինչպես նաև էլեկտրոնային փոստով` lost&found@aia-zvartnots.aero: