Յուրաքանչյուր ուղևոր գտնվում է մեր ուշադրության կենտրոնում:

Հաճախորդների սպասարկման անձնակազմը հասանելի է շուրջօրյա՝ աջակցելու ուղևորներին հարցերի, առաջարկների և դիտողությունների դեպքում:

Տեղեկատու սեղանները տեղակայված են ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման սրահներում:

Հաճախորդների սպասարկման անձնակազմը մշտապես ներկա է սահմանային հսկողության տարածքում՝ օդանավակայանի ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման սրահներում՝ կազմակերպելու հետևյալ խմբերի ուղևորների արագ և արտահերթ սպասարկումը՝

  • հաշմանդամություն ունեցող անձինք,
  • ծերեր,
  • հղիներ,
  • մինչև 4 տարեկան երեխաների հետ ճամփորդող ուղևորներ,
  • դիվանագիտական անձնագիր կրողներ:

1-87 զանգերի կենտրոնի օպերատորները տրամադրում են տեղեկատվություն մեկնող և ժամանող չվերթերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող ծառայությունների, ավիաընկերությունների և դրանց քաղաքում գտնվող  գրասենյակների վերաբերյալ:

FAST TRACK
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ձեր ժամանումն ավելի հարմարավետ դարձնելու համար «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի  Ժամանման սրահում գործում է «Fast Track» ծառայությունը: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է վճարում կատարել Ժամանման սրահի «Կոնվերս Բանկ»-ում և վճարման անդորրագիրը ներկայացնել ուղևորահոսքը կարգավորող Ուղևորների սպասարկման ծառայության ներկայացուցչին: Ծառայության արժեքն է 7.000 ՀՀ դրամ:
 
Ծառայություն սահմանափակ շարժողականությամբ ուղևորների համար

Մեր աջակցությունն ենք առաջարկում այն ուղևորներին, որոնց շարժունակությունը ֆիզիկական կարողությունների առումով սահմանափակված է: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում առաջարկվող խնամքի ծառայությունն ապահովում է, որ ուղևորները հնարավորություն ունենան աշխատակիցների ուղեկցությամբ և օժանդակությամբ`
 
·   տեղափոխվել հատկացված կետերից մինչև հաշվառման սեղաններ,
·   անցնել ուղևորի և ուղեբեռի հաշվառման գործընթացը և գրանցել իրենց ուղեբեռը,
· հաշվառման սեղանից շարժվել դեպի օդանավ՝ ճանապարհին անցնելով ելքի կամ սահմանային, մաքսային ձևակերպումները կամ անվտագության ստուգումները,
·  անհրաժեշտության դեպքում անվասայլակի կամ այլ օժանդակ միջոցի օգնությամբ, ըստ անհրաժեշտության, նստել կամ իջնել օդանավից, օդանավի նստատեղից,
·  տանել ձեռքի ուղեբեռն օդանավ, 
·  հաշվառված ուղեբեռը ստանալու համար օդանավից  շարժվել դեպի ուղեբեռի ստացման սրահ՝ ճանապարհին անցնելով անհրաժեշտ որևէ մուտքի կամ մաքսային ձևակերպումներ,
·  ուղեբեռի ստացման  սրահից տեղափոխվել դեպի հատկացված կետ:
 
Անհրաժեշտ քանակի աջակցող աշխատուժ և միջոցներ նախատեսելու նպատակով՝ կարևոր է ծառայությունը պահանջել նախապես, իսկ օժանդակություն ստանալու համար հարկավոր է դիմումը ներկայացնել մեկնման սահմանված ժամից առնվազն 48 ժամ առաջ:   Ցանկալի է ուղևորի կողմից այդ դիմումը ներկայացվի տոմսի ամրագրման ժամանակ, որը պետք է բացառապես ներկայացվի ավիաընկերությանը, ճամփորդական գործակալությանը կամ տուր օպերատորին:  Միայն այս դեպքում մենք կարող ենք երաշխավորել անհրաժեշտ օժանդակող ծառայության տրամադրումը: Իրավական նկատառումներով սահմանափակ շարժունակությամբ ուղևորի կողմից նման դիմումը կամ ամրագրումն անմիջապես օդանավակայանի շահագործողին չի թույլատրվում:
 
Որակի հսկողության ստուգումն իրականացվում է հաճախորդների սպասարկման կառավարման համատեքստում: Ցանկացած բողոք կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին`  contacts@aia-zvartnots.aero, մեր Facebook-ի պաշտոնական էջին կամ զանգահարել  Զանգերի կենտրոն՝ 187 հեռախոսահամարով: 

Անուն
Ազգանուն
Էլ. փոստ
Հեռախոս
Հաղորդագրություն