Անմաքս առևտրի խանութները Հայաստանում հիմնադրվել են   2003 թվականին  և կրում էին «Duty free Armenia» անվանումը։  

2011 թվականին այն ձեռք է բերվել առաջատար  Dufry ընկերության կողմից և վերանվանվել Dufry Armenia: 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համալիրում գործում է Dufry Armenia-ի երեք անմաքս խանութ, որոնք ապահովում են բարձրակարգ սպասարկում: Dufry Armenia-ն առաջարկում է բարձրորակ ապրանքներ առաջատար արտադրողներից։ Խանութներն առաջարկում են բարձրորակ տեղական և միջազգային ալկոհոլային խմիչքների, շոկոլադի, օծանելիքի և կոսմետիկայի լայն տեսականի, նորաձև տեքստիլ և կաշվե իրեր, աքսեսուարներ, խաղալիքներ և այլ ապրանքներ:

Մեկնման սրահի խանութը բացվել է 2011թ. նոյեմբերին և զբաղեցնում է 1.200մտարածք,  ժամանման սրահի անմաքս առևտրի խանութը՝ 400մ2,  ԲՍ և Պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում ընկերությունը շահագործում է զբաղեցնում է 62 մ2, տարածք:

 Շիրակ օդանավակայանի մեկնման սրահում,որը գտնվում է Գյումրի քաղաքում ընկերությունը ևս ունի անմաքս առևտրի խանութ 68.56 մ2 տարածքով:

 Dufry-ն հանրային ընկերություն է, որն ունի ավելի քան 2300 անմաքս և մաքսատու խանութներ Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր արևելքի, Ասիայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան կղզիների, Հարավային Ամերիկայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում և առցանց խանութներում: Ամրագրիր և ստացիր ծառայությունը՝Dufry:

https://zvartnots.shopdutyfree.com/en/ կայքը -ը թույլ է տալիս հաճախորդներին նախապես պատվիրել  գնումները, և դրանք վերցնել թռիչքի ժամանակ։ Գնումների զամբյուղը պատրաստ կլինի, և հաճախորդները կարող են այն վերցնել իրենց կողմից հաստատումը ստանալու պահից մինչև թռիչքը։ «ԴյուՖրի»-ից նախապես պատվիրելու, ամրագրելու և վերցնելու ծառայության շնորհիվ հաճախորդները խնայում են ժամանակ և գումար, քանի որ ապրանքները նախապես պատվիրելիս կարող են համոզված լինել, որ ճամփորդելիս կշահեն Մեր կողմից առցանց առաջարկված գնային առաջարկներից (օգտվե՛ք Red by Dufry առցանց համակարգից)։