«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Վառելիքալցավորման ծառայությունն իրականացնում է ինքնաթիռների լցավորում ավիավառելիքով՝ համաձայն ընկերության ներքին կանոնակարգի և միջազգային նորմերի:

Ծառայությունը համալրված է՝

  • ավիավառելիքի պահպանման պահեստարաններով,
  • ցանկացած տիպի ինքնաթիռներ լցավորող ավիավառելիքի մեքենաներով, որոնք համապատասխանում են միջազգային նորմերին,
  • անհրաժեշտ սարքավորումներով հագեցված ավիավառելիքի որակի ստուգման լաբորատորիայով,
  • ավիավառելիքի զտման բարձր ցուցանիշ ապահովող նորագույն համակարգով (ավիավառելիքի լցավորման կայան):

Ավիավառելիքի որակի ստուգումը և ինքնաթիռների լցավորման գործողություններն իրականացվում են վերապատրաստված և բարձր մասնագիտական հմտություններ ունեցող աշխատակիցների կողմից: