Թափուր աշխատատեղեր

 
Պաշտոնը Աշխատանքի նկարագիր  Կազմակերպություն Գտնվելու վայրը Պայմանագրի ժամկետ   Դիմումների ընդունման սկզբնաժամկետ       Դիմումների             ընդունման   վերջնաժամկետ
Հաշվապահ մարդկային ռեսուրսներ բաժնում Կատարել հաշվարկներ, ապահովել վճարումների գործընթացը ԱՄՕ ՓԲԸ Զվարթնոց միջազգային օդանավակայան  Մշտական  18/03/2019             16/06/2019
ՄՌ մասնագետ

Կազմակերպել և իրականացնել Ընկերության անձնակազմի կառավարման հետ առնչվող գործընթացները

Տիեռաս դե Արմենիա ՓԲԸ Արմավիրի մարզ, Արևադաշտ համայնք Ժամանակավոր  16/04/2019 16/06/2019
PBX ադմինիստրատոր

Ապահեվել Ընկերության կապի միջոցների անխափան աշխատանքը

ԱՄՕ ՓԲԸ Զվարթնոց միջազգային օդանավակայան Ժամանակավոր 22/04/2019 22/05/2019

Ինչպես դիմել

Փնտրեք թափուր աշխատատեղեր մեր ինտերնետ կայքի միջոցով: Դուք կարող եք գտնել ինչպես առկա, այնպես էլ սպասվելիք թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն: Այնուամենայնիվ, դա տեղեկատվության միակ աղբյուրը չէ. մենք պարբերաբար մասնակցում ենք Երևանում անցկացվող աշխատանքային տոնավաճառների, ինչպես նաև թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ ենք տեղադրում աշխատանքի որոնման կայքերում, հայտարուրություններ տարածում հեռուստատեսությամբ և լրագրերով: 

Եթե Ձեզ հետաքրքրում են ընկերության կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերը, ապա կարող եք լրացնել դիմումի ձևը (MSWord) և ուղարկել այն hrselection@aia-zvartnots.aero հասցեին էլ. փոստի միջոցով կամ դիմումի տպված օրինակը թողնել ԱՄՕ ադմինիստրատիվ մասնաշենքի 1-ին անցագրային կետում: Դիմումին կարող եք կցել նաև Ձեր ինքնակենսագրությունը (CV), որտեղ անհրաժեշտ է ներկայացնել համառոտ տեղեկատվություն Ձեր աշխատանքային փորձի, մասնագիտական ունակությունների և հմտությունների մասին: Կարևոր է նաև նշել Ձեր հեռախոսահամարը և/կամ էլ. փոստի հասցեն, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել Ձեզ հետ: 

Եթե դժվարանում եք լրացնել դիմումի ձևը, ապա կարող եք hrselection@aia-zvartnots.aero էլ. փոստի միջոցով կապ հաստատել մեզ հետ:

«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ-ը հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է և օրենքով պաշտպանված որևէ կարգավիճակի կամ առանձնահատկության հիման վրա խտրականություն չի դնում: Սույն կայքում տեղակայված ոչ մի տեղեկատվություն իրենից աշխատանքի խոստում կամ առաջարկ չի ներկայացնում: