Ձեր ուղևորությունն ավելի հարմարավետ դարձնելու համար օգտվեք օդանավակայանի Բարձրակարգ սպասարկման VIP սրահից:

VIP սրահում առկա է առանձին հաշվառման սեղան, անվտանգության, անձնագրային, մաքսային և միգրացիոն հսկիչ կետեր: VIP սրահի ուղևորները սպասարկվում են ընդհանուր սրահի ուղևորներից առանձին:

VIP սրահում կարող եք օգտվել նաև ուղեբեռի տեղափոխման ծառայությունից: VIP սրահի  աշխատակիցները  կօգնեն Ձեզ հանձնել ուղեբեռը մեկնման ժամանակ,  ստանալ ուղեբեռը ժամանման ժամանակ և տեղափոխել ձեռքի իրերը թե՛ մեկնման և  թե՛ժամանման ընթացքում:

Ժամանման ընթացքում VIP սրահի աշխատակիցները դիմավորում են ուղևորին անմիջապես շարժասանդուղքի մոտ և ուղեկցում VIP սրահ, որտեղ վերջինս կարող է օգտվել անվճար հյուրասիրությունից հարմարավետ պայմաններում:

Ուղևորների սպասարկումն իրականացվում է “S” Դասի Mercedes-ով  և միկրոավտոբուսներով (Mercedes Viano և Mercedes Vito).

Նախապես ամրագրելու համար խնդրում ենք դիմել VIP սրահի ընդունարան (հեռ.  +374 10 49 30 00  ներք. 7292` տեղեկացնելով ուղևորի անունը, ազգանունը, ժամանման կամ մեկնման  ամսաթիվը և չվերթի համարը:

Ծառայության դիմաց վճարումը կատարվում է ՀՀ դրամով` կանխիկ կամ բանկային քարտի միջոցով: Դուք կարող եք փոխանակել Ձեր տարադրամը օդանավակայանում գործող բանկերի մասնաճյուղերից որևէ մեկում կամ արտարժույթի փոխանակման մեքենաների միջոցով:

Մինչև 6 տարեկան երեխաները սպասարկվում են անվճար:

VIP սրահի ծառայություններից օգտվելու սակագներն են`

ՄԵԿՆՈՒՄ

  • Հաշվառում VIP սրահում, ուղեկցում սահմանային հսկիչ կետ, Բիզնես սրահի մուտքի թույլտվություն (ուղևորը անվտանգության և անձնագրային հսկիչ կետերն անցնում և գնում է ինքնաթիռ ինքնուրույն) – 30,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար:
  • Ուղևորի ամբողջական սպասարկում ԲՍ սրահում` ներառյալ փոխադրում VIP սրահից օդանավ միկրոավտոբուսով – 55,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար:
  • Ուղևորի ամբողջական սպասարկում VIP սրահում` ներառյալ փոխադրում VIP սրահից օդանավ “S” Դասի Mercedes-ով - 75,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար*

* “S” Դասի Mercedes –ով  յուրաքանչյուր փոխադրման դեպքում, սկսած երկրորդ ուղևորից` սպասարկման  արժեքը - 55,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար: 

ԺԱՄԱՆՈՒՄ

  • Ուղևորի փոխադրում օդանավից VIP սրահ միկրոավտոբուսով – 55,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար:
  • Ուղևորի ամբողջական սպասարկում VIP սրահում` ներառյալ փոխադրում VIP սրահից օդանավ “S” Դասի Mercedes-ով - 75,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար*

* “S” Դասի Mercedes –ով  յուրաքանչյուր փոխադրման դեպքում, սկսած երկրորդ ուղևորից` սպասարկման  արժեքը - 55,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար: 

Քաղաքացիական ավիացիայի մինչև 30 ուղևոր փոխադրող բոլոր ոչ կանոնավոր (կոմերցիոն, չարտերային և մասնավոր) չվերթները սպասարկվում են բացառապես ԲՍ սրահում:

Վճարումները կատարվում են անմիջապես VIP սրահում կամ նախապես` փոխանցումով:

Ամրագրումների համար խնդրում ենք դիմել VIP սրահի ընդունարան` զանգահարելով +374 10 49 30 00 ներք. 7292 համարին:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել  Արմինե Չալկադրյանին հետևյալ էլ.-փոստի հասցեով`  achalkadryan@aia-zvartnots.aero և +374 98 454554 հեռախոսահամարով:

*Որոշ ավիաընկերություններ չեն իրականացնում հաշվառում VIP սրահում , ուղևորը հաշվառումն անցնում է  ընդհանուր սրահում, այնուհետև  կարող է սպասարկվել VIP սրահում:

Անկանխիկ վճարումների համար խնդրում ենք կապ հաստատել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Կոմերցիոն բաժնի հետ՝

ngrigoryan@aia-zvartnots.aero;   hgrigoryan@aia-zvartnots.aero;