02/06/2022

FlyArystan ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Ալմաթի - Երևան - Ալմաթի երթուղով



FlyArystan ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 2-ից մեկնարկել է Ալմաթի- Երևան- Ալմաթի երթուղով չվերթերը:
 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին:
 
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarystan.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
 
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
 
 
 
Վերադառնալ