24/06/2022

Մեկնարկել են FLY BAGHDAD ավիաընկերության Բաղդադ - Երևան- Բաղդադ երթուղով չվերթերը



FLY BAGHDAD ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 23-ից մեկնարկել է Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flybaghdad.net կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

 

Վերադառնալ