26.11.2020

Վերսկսվեցին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը



Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 26-ին, վերսկսեց Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

 

http://www.zvartnots.aero/Img/CMS/pobeda.jpg

 

Վերադառնալ