11/06/2021

Air Arabia -ն Շարմ Էլ Շեյխ - Երևան - Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր կիրականացնի



Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 25-ից կմեկնարկի Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ