01/11/2021

Օգտվե՛ք «Արագընթաց ուղի» ծառայությունից՝ վճարելով առցանց



Հարգելի ուղևորներ,


Ուրախ ենք տեղեկացնել, որ Ձեր ժամանումն ավելի հարմարավետ դարձնելու համար «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ժամանման սրահում գործող «Արագընթաց ուղի» ծառայությունից այսուհետ կարող եք օգտվել նաև առցանց վճարում իրականացնելով:


Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկի կողմից ստացված վճարման անդորրագիրը, իսկ առցանց վճարման դեպքում՝ անդորրագրի թվային տարբերակը, ներկայացնել ուղևորահոսքը կարգավորող Ուղևորների սպասարկման ծառայության ներկայացուցչին:

Ծառայության սակագներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղմանը  http://zvartnots.aero/HY/FastTrack :
Մաղթում ենք Ձեզ հաճելի և հարմարավետ չվերթեր:

Հաճախորդների սպասարկման անձնակազմը մշտապես ներկա է սահմանային հսկողության տարածքում՝ կազմակերպելու հետևյալ խմբերի ուղևորների արագ և արտահերթ սպասարկումը՝

  • հաշմանդամություն ունեցող անձինք,
  • ծերեր,
  • հղիներ,
  • մինչև 4 տարեկան երեխաների հետ ճամփորդող ուղևորներ,
  • դիվանագիտական անձնագիր կրողներ:

Մաղթում ենք Ձեզ հաճելի և հարմարավետ չվերթեր:


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ