07/02/2022

Մեկնարկել են Wizz Air Abu Dhabi ավիաընկերության Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը



Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/IMG_6005.jpeg

Վերադառնալ