10.04.2019

Շինարարական աշխատանքներ Շիրակ օդանավակայանում



«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացնում է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է նոր ժամանման սրահ, վերակառուցվում է կառամատույցը, հարթեցվում և խտացվում է գրունտային հիմնատակը:
«Շիրակ» օդանավակայանի բարեկարգմանն ու տեխնիկապես հագեցվածությանն ուղղված ներդրումների գումարը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը` 3220մ., լայնությունը`45մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կառամատույցում կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ, բերվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկա: Վերջերս ևս Օդանավերի փրկարարական և հակահրդեհային (ՕՓՀ) ծառայությունը համալրվեց ժամանակակից Striker-3000 օդանավերի փրկարարական և հակահրդեհային մեքենայով:

Վերադառնալ