17.01.2020

Հայտարարություն համագործակցության մասին



«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն սույնով հրավիրում է բոլոր շահագրգիռ իրավաբանական անձանց մասնակցելու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրի կողմից հայտարարվող՝ աճյունների տեղափոխման ծառայություններ մատուցող ընկերության ընտրության մրցույթին:

Դիմորդներին ներկայացվող նախնական պահանջներն են.

  • Ապահովել աճյունների՝ միջազգային ստանդարտներին համապատասխան բեռնում, բեռնաթափում, տեղափոխում, մակնշում և պիտակավորում (երկու սլաք և նշում՝ գլխի ուղղության վերաբերյալ):
  • Ապահովել համապատասխան սառը ջերմաստիճան Բեռնային համալիրից տեղափոխող տրանսպորտային միջոցի ներսում և մատակարարի տարածքում:
  • Միջազգային բոլոր բեռնափոխադրողների և ավիաընկերությունների հետ ապահովել նամակագրական կապ՝ պատասխանելով նրանց կողմից աճյունների տեղափոխման վերաբերյալ ուղարկված հարցումներին էլեկտրոնային փոստով՝ առնվազն 60 րոպեի ընթացքում:
  • Ապահովել օդանավակայանի տարածքում տրանսպորտային միջոցների առկայություն՝ Բեռնային համալիրից աճյունն ընդունելուց հետո այն 30 րոպեի ընթացքում մատակարարի տարածք հասցնելու համար:
  • Ապահովել մեքենայի խցիկի պատշաճ բաժանում՝ բացառելով աճյունի բեռնումը սննդի կամ ողջ կենդանիների հետ միասին:
  • Ապահովել մեքենայում աճյունի պատշաճ ամրացում՝ բացառելով փոխադրման ընթացքում վերջինիս շարժումը կամ վնասումը:

 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր ընկերությունները կարող են ներկայացնել մասնակցության հայտը հետևյալ էլ. փոստի հասցեներով՝

To: nbilbulyan@aia-zvartnots.aero  

CC: lsoghomonyan@aia-zvartnots.aero  

18.01.2020 - 16.02.2020

Ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ:

Վերադառնալ