02.12.2019

Այս հունվարին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.2%



Ընթացիկ տարվա հունվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 212 171 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.2%:

2019թ. հունվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.6%: Եթե 2018թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 178 292 ուղևոր, ապա 2019թ. հունվարի ցուցանիշը կազմում է 200 731 ուղևոր:

 2019 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 440 մարդ: 2018 թվականի նույն ամսվա  10 876 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 5.2%:

 

Ուղևորների թիվը 2018թ.  հունվարին

Ուղևորների թիվը 2019թ.  հունվարին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

«Զվարթնոց»

178 292

200 731

 + 12.6 %

«Շիրակ»

  10 876

  11 440

 +   5.2 %

Ընդամենը

189 168

212 171

 +  12.2%

 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 12 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 

Go Back