03.05.2019

Այս փետրվարին նախորդ փետրվարի համեմատ ուղևորահոսքն աճել է 11.6 տոկոսով



Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 166 451 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով: 

2019թ. փետրվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.4 տոկոսով: Եթե 2018թ փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 139 216 ուղևոր, ապա 2019թ փետրվարի ցուցանիշը կազմում է 156 452 ուղևոր:

2019 թվականի փետրվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9 999 մարդ: 2018 թվականի նույն ամսվա  9 941 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 0.6 տոկոս: 

 

Ուղևորների թիվը 2018թ.  փետրվարին

Ուղևորների թիվը 2019թ.  փետրվարին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

«Զվարթնոց»

139 216

156 452

 + 12.4 %

«Շիրակ»

    9 941

    9 999

 +   0.6 %

Ընդամենը

149 157

166 451

 +  11.6%

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 378 622   մարդ, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 10.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Go Back