Յուրաքանչյուր ուղևոր գտնվում է մեր ուշադրության կենտրոնում:

Հաճախորդների սպասարկման անձնակազմը հասանելի է շուրջօրյա՝ աջակցելու ուղևորներին հարցերի, առաջարկների և դիտողությունների դեպքում:

Տեղեկատու սեղանները տեղակայված են ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման սրահներում:

Հաճախորդների սպասարկման անձնակազմը մշտապես ներկա է սահմանային հսկողության տարածքում՝ օդանավակայանի ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման սրահներում՝ կազմակերպելու հետևյալ խմբերի ուղևորների արագ և արտահերթ սպասարկումը՝

  • հաշմանդամություն ունեցող անձինք,
  • ծերեր,
  • հղիներ,
  • մինչև երկու տարեկան երեխաների հետ ճամփորդող ուղևորներ,
  • դիվանագիտական անձնագիր կրողներ:

1-87 զանգերի կենտրոնի օպերատորները տրամադրում են տեղեկատվություն մեկնող և ժամանող չվերթերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող ծառայությունների, ավիաընկերությունների և դրանց քաղաքում գտնվող  գրասենյակների վերաբերյալ:

Ծառայություն սահմանափակ շարժունակությամբ ուղևորների համար

Մեր աջակցությունն ենք առաջարկում այն ուղևորներին, որոնց շարժունակությունը ֆիզիկական կարողությունների առումով սահմանափակված է: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում առաջարկվող խնամքի ծառայությունն ապահովում է, որ ուղևորները հնարավորություն ունենան աշխատակիցների ուղեկցությամբ և օժանդակությամբ՝
  • տեղափոխվել հատկացված կետերից մինչև հաշվառման սեղաններ,
  • անցնել ուղևորի և ուղեբեռի հաշվառման գործընթացը և գրանցել իրենց ուղեբեռը,
  • հաշվառման սեղանից շարժվել դեպի օդանավ՝ ճանապարհին անցնելով ելքի կամ սահմանային, մաքսային ձևակերպումները կամ անվտանգության ստուգումները,
  • անհրաժեշտության դեպքում անվասայլակի կամ այլ օժանդակ միջոցի օգնությամբ, ըստ անհրաժեշտության, նստել կամ իջնել օդանավից, օդանավի նստատեղից,
  • տանել ձեռքի ուղեբեռն օդանավ,
  • հաշվառված ուղեբեռը ստանալու համար օդանավից շարժվել դեպի ուղեբեռի ստացման սրահ՝ ճանապարհին անցնելով անհրաժեշտ որևէ մուտքի կամ մաքսային ձևակերպումներ,
  • ուղեբեռի ստացման սրահից տեղափոխվել դեպի  հատկացված կետ:

Անհրաժեշտ քանակի աջակցող աշխատուժ և միջոցներ նախատեսելու նպատակով՝ կարևոր է ծառայությունը պահանջել նախապես, իսկ օժանդակություն ստանալու համար հարկավոր է դիմումը ներկայացնել մեկնման սահմանված ժամից առնվազն 48 ժամ առաջ: Ցանկալի է ուղևորի կողմից այդ դիմումը ներկայացվի տոմսի ամրագրման ժամանակ, որը պետք է բացառապես ներկայացվի ավիաընկերությանը, ճամփորդական գործակալությանը կամ տուր օպերատորին: Միայն այս դեպքում մենք կարող ենք երաշխավորել անհրաժեշտ օժանդակող ծառայության տրամադրումը: Իրավական նկատառումներով սահմանափակ շարժունակությամբ ուղևորի կողմից նման դիմումը կամ ամրագրումն անմիջապես օդանավակայանի շահագործողին չի թույլատրվում:
 
Որակի հսկողության ստուգումն իրականացվում է հաճախորդների սպասարկման կառավարման համատեքստում:

Ցանկացած բողոք կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին`
contacts@aia-zvartnots.aero
մեր Facebook-ի պաշտոնական էջին
կամ զանգահարել  1-87 հեռախոսահամարով: 


Անուն
Ազգանուն
Էլ. փոստ
Հեռախոսահամար
Հաղորդագրություն
* Հրատապ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել մեր Զանգերի կենտրոն` 1-87 հեռախոսահամարով (տեղական զանգերի համար) կամ +374 10 493111 (միջազգային զանգերի համար):