Եթե Դուք հայտնաբերել եք, որ Ձեր ուղեբեռը բացակայում է, ապա մինչև ժամանման սրահից դուրս գալը անհրաժեշտ է մոտենալ Կորած և գտնված իրերի բաժին, որը գտնվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահի ուղեբեռների ստացման երրորդ ժապավենի դիմաց: 

Կորած և գտնված իրերի բաժինը ուղևորների ներկայանալուն պես իրականացնում է նրանց ընդունելությունը, սպասարկումը, ինչպես նաև կորցված ուղեբեռների որոնումը, վնասված և թալանված ուղեբեռների արձանագրումը:

Կորած և գտնված իրերի բաժինը նաև իրականացնում է ուղեբեռների պահեստավորման գործառույթ:

Պահեստը վերահսկվում է տեսախցիկներով 24 ժ:

Մենք աշխատում ենք ամենօրյա գրաֆիկով՝ 24 ժ:

Մեզ հետ հնարավոր է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով`
+374-10-493000, ներք. 7226  կամ 7210 ինչպես նաև էլեկտրոնային փոստով`

Ուշացած ուղեբեռ

Եթե Ձեր ուղեբեռը չի ժամանել, անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել Կորած և գտնված իրերի ծառայությանը՝ նախքան օդանավակայանի ժամանման սրահից դուրս գալը:

Ծառայության աշխատակիցները կարձանագրեն ուշացած (չժամանած) ուղեբեռի փաստը և Ձեզ կտրամադրեն անհատական համարով արձանագրության օրինակ: 

Կորած և գտնված իրերի ծառայությունը սպասարկում է ոչ բոլոր ավիաընկերություններին: Անհատական համարով արձանագրություն տրամադրվում է միայն Կորած և գտնված իրերի ծառայության կողմից սպասարկվող ավիաընկերութությունների դեպքում: 

Որոշ ավիաընկերությունների դեպքում ուշացած ուղեբեռի վերաբերյալ արձանագրությունը  հնարավոր է կազմել նաև առցանց՝ համակարգի միջոցով: 

Անհատական արձանագրության համարի միջոցով՝ կարող եք հետևել Ձեր ուշացած ուղեբեռի կարգավիճակին ուղեբեռի որոնման և վերահսկման համակարգում (տես ստորև նշված հղումը):

Ուղեբեռի վերահսկման համակարգ World Tracer

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Կորած և գտնված իրերի ծառայությանը, որը գործում է շուրջօրյա: 

Ինչպես նաև Ձեր ուշացած ուղեբեռի կարգավիճակին կարող եք հետևել ստորև նշված համակարգերի օգնությամբ՝

Bags Search

Brussels Airlines ուղևորների համար

Lufthansa Airlines ուղևորների համար

Austrian Airlines ուղևորների համար 

Fly Dubai ուղևորների համար

Ուղեբեռի ժամանելուց հետո Կորած և գտնված իրերի ծառայությունը կկազմակերպի ուղեբեռի անվճար առաքում Ձեր կողմից նշված հասցեով: Ծառայությունը գործում է որոշ ավիաընկերությունների համար: Ուղեբեռների առաքումը Երևան քաղաքում կարող է կատարվել 12 ժամվա ընթացքում, իսկ Հայաստանի մարզեր՝ 48 ժամվա ընթացքում:

Կորած և գտնված իրերի բաժինը կփնտրի Ձեր ուշացած ուղեբեռն առաջին 5 օրվա ընթացքում: Դրանից հետո ուշացած ուղեբեռի որոնման աշխատանքների , ինչպես նաև հետագա ընթացակարգերի համար պատասխանատվությունը կրում է չվերթն իրականացնող ավիաընկերությունը:

Վնասված / Թալանված ուղեբեռ

Եթե Ձեր ուղեբեռը ստացել եք վնասված և/կամ դրա պարունակությունը բացակայում է, անհրաժեշտ է դիմել Կորած և գտնված իրերի ծառայությանը՝ նախքան ուղեբեռի ստացման սրահը լքելը: 

Ծառայության աշխատակիցները կկազմեն համապատասխան արձանագրություն՝ նշելով վնասի կամ բացակայության բնույթը, ուղեբեռի քաշը, կցելով լուսանկարներ և գրանցելով ուղևորի կոնտակտային տվյալները: 

Արձանագրության օրինակը կտրամադրվի ուղևորին՝ հետագա ընթացակարգն իրականացնելու նպատակով:

Հարկ է նշել, որ Կորած և գտնված իրերի ծառայությունը սպասարկում է ոչ բոլոր ավիաընկերություններին: Եթե Ձեր ավիաընկերությունը չի սպասարկվում Ծառայության կողմից չսպասարկվող ավիաընկերությունների դեպքում ոանհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչներին Հայաստանում՝  հետագա  գործողությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար:

Եթ
ե ուշացած ուղեբեռն առաքվել է վնասված  և/կամ դրա պարունակությունը բացակայում է, անհրաժեշտ է առաքման ծառայության աշխատակցի ներկայությամբ այդ մասին համապատասխան նշում կատարել առաքման արձանագրության մեջ և կապ հաստատել Կորած և գտնված իրերի ծառայության հետ՝ համապատասխան արձանագրություն կազմելու նպատակով: