Ուղևորային համալիրի դիմաց տեղակայված է 600 մեքենայի կանգառման հնարավորություն ունեցող անվտանգ, ծածկապատ ավտոկանգառը: 

 

Կայանման վճարների գանձման ընթացակարգ՝

  • յուրաքանչյուր ավտոմոբիլի կայանման վճարը հաշվարկվում է մուտքի արգելափակոցի մոտ կտրոնը ստանալու պահից,

  • ուղևորների նստեցման և իջեցման նպատակով ավտոմոբիլի մուտք գործելու համար մուտքի արգելափակոցի մոտ կտրոնը ստանալու պահից մինչև ելքի արգելափակոցի հատումն ընկած մինչև 10 (տասը) րոպե ժամանակահատվածում որևէ վճար չի գանձվում:

2022 թվականի հունիսի 1-ից գործում են կայանման հետևյալ սակագները՝

  • թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ)  1 (մեկ) ժամվա կայանման վճարը կազմում է 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ,

  • թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 4-ից 24 ժամ կայանելու դեպքում 1 (մեկ) օրվա կայանման վճարը կազմում է 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ,

  • թեթև մարդատար ավտոմոբիլի (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) 120-ից 720 ժամ (5-30 օր) կայանելու դեպքում կայանման վճարը կազմում է 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

  • միկրոավտոբուսի (ուղևորների համար նախատեսված 9-17 նստատեղ ունեցող ավտոմոբիլ) մեկանգամյա մուտքի վճարը (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով) կազմում է 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ: Առաջին մուտքի կայանման 24 ժամը ավարտվելուց հետո յուրաքանչյուր հաջորդող կայանման ժամը կհանդիսանա համապատասխանաբար ևս մեկ մուտք (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով): 

  • Ավտոբուսի (ուղևորների համար նախատեսված 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլ) մեկանգամյա մուտքի վճարը (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով) կազմում է 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ: Առաջին մուտքի կայանման 24 ժամը ավարտվելուց հետո յուրաքանչյուր հաջորդող կայանման ժամը կհանդիսանա համապատասխանաբար ևս մեկ մուտք (առավելագույնը մինչև 24 ժամ կայանման իրավունքով): 

Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: 

Համաձայն մուտքի տոմսի տվյալների՝ վճարման ենթակա գումարի վերջնական հաշվարկն իրականացվում է նախքան վերջնական ելքը: Կայանատեղերի վճարման համակարգը թույլ չի տալիս կատարել կայանման վճարներ նախապես:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 1-87  հեռախոսահամարով: