Կանոնակարգ օդանավակայանի հաշվառման սեղանների և նստեցման ելքերի մոտ կանխիկ վճարումների իրականացման արգելքի վերաբերյալ 

 «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որպես Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի (այսուհետ՝ Օդանավակայան) Կառավարիչ ընդունել է Օդանավակայանի հաշվառման սեղանների և նստեցման ելքերի մոտ կանխիկ վճարումների իրականացման արգելքի վերաբերյալ հետևյալ կանոնակարգը. 

1. Եթե ուղևորների հաշվառման ընթացքում անհրաժեշտություն առաջանա վճարել հավելյալ վճարի դիմաց մատուցվող ծառայությունների համար, ուղևորը պետք է մոտենա ավիաընկերության գրասենյակ կամ Օդանավակայանի դրամակրկղ՝ իրականացնելու վճարումը կանխիկ եղանակով: Եթե ուղևորը ցանկանում է վճարել վճարային քարտով հաշվարման սեղանի կամ նստեցման ելքերի մոտ, նման վճարումը պետք է իրականացվի բացառապես ավիաընկերության աշխատակցին կամ ներկայացուցչին, պայմանով, որ ավիաընկերության աշխատակիցը կամ ներկայացուցիչը պահպանում է ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ տրամադրում է ՀԴՄ կտրոն: 

Հաշվառման սեղանի մոտ ավիաընկերության աշխատակցի կամ ներկայացուցչի բացակայության, ինչպես նաև Օդանավակայանում ավիաընկերության գրասենյակ չլինելու դեպքում ուղևորը պետք է մոտենա Օդանավակայանի դրամարկղ՝ իրականացնելու վճարումը: 

2. Արգելվում է Օդանավակայանի հաշվառման սեղանների և նստեցման ելքերի մոտ ուղևորների հաշվառման ընթացքում հավելյալ վճարի դիմաց մատուցվող ծառայությունների համար ավիաընկերություններին կամ վերջիններիս անունից գործող ցանկացած ներկայացուցիչներին կամ գործակալներին կանխիկ վճարումների իրականացումը: 

3. Արգելվում է Օդանավակայանի հաշվառման սեղանների և նստեցման ելքերի մոտ ուղևորների հաշվառման ընթացքում հավելյալ վճարի դիմաց մատուցվող ծառայությունների համար ավիաընկերությունների կամ վերջիններիս անունից գործող ցանկացած ներկայացուցիչների կամ գործակալների կողմից կանխիկ վճարումների ընդունումը: