Ավոլտա ընկերությունը «Զվարթնոց»  միջազգային օդանավակայանում շահագործում է երեք անմաքս առևտրի խանութներ և մեկ խանութ` Գյումրի քաղաքի  «Շիրակ» միջազգային օդանավակայանում։ Խանութները հաճախորդներին առաջարկում են բարձրորակ ապրանքներ առաջատար բրենդերից և բարձրակարգ սպասարկում։ Տեսականին ներառում է տեղական և միջազգային բացառիկ ալկոհոլային խմիչքներ, շոկոլադներ, օծանելիք, կոսմետիկա, նորաձև տեքստիլ և կաշվե արտադրանք, աքսեսուարներ, խաղալիքներ և այլ ապրանքներ։

Մեկնման սրահում գործող անմաքս առևտրի խանութը (ավելի քան 1.100 քմ), որը վերանորոգվել է  2025թ․-ին  վերածվել է ժամանակակից առևտրային տարածքի՝ բարձրակարգ օծանելիքների և «haute parfumerie» բրենդների ընդլայնված ընտրությամբ, ինչպես նաև նորաձև աքսեսուարների լայն տեսականիով։ Բացի այդ, խանութում այժմ հասանելի են էլեկտրոնիկա և հարմարավետ ինքնասպասարկման համակարգ, որը համատեղում է շքեղությունն ու արդյունավետությունը։

Ժամանման խանութը (330 քմ) և VIP սրահի խանութը (60 քմ) նույնպես ապահովում են գերազանց գնումների մակարդակ։ Club Avolta (Club Avolta | Global Travel & Dining Rewards Programհավելվածը ներբեռնելով՝ հաճախորդները կարող են օգտվել 5–10% զեղչերից և այլ առավելություններից բոլոր Avolta Duty Free խանութներում, որտեղ գործում է հավատարմության ծրագիրը։

Reserve & Collect (Avolta Duty free - Zvartnots Airport Shops)  ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին նախապես պատվիրել գնումները և վերցնել դրանք թռիչքի ժամանակ։ Գնումների զամբյուղը պահվում է հաճախորդի համար հաստատում ստանալուց մինչև թռիչք։ Ծառայությունը թույլ է տալիս խնայել ժամանակ և գումար՝ օգտվելով առցանց առաջարկվող գներից։