04/04/2022

FLYONE ARMENIA ավիաընկերությունը տվեց Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր չվերթների մեկնարկը



FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 2-ից մեկնարկել է Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր չվերթները:

Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Շառլ դը Գոլի միջազգային օդանավակայան` ապրիլ ամսին՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ, մայիսին՝ երկու չվերթ հաճախականությամբ, իսկ ամռան ամիսներին, մինչև շաբաթական չորս անգամ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/265814441_4295424883897505_5644159557008009002_n.jpg

Վերադառնալ