13/05/2022

FlyArystan ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Ալմաթի- Երևան- Ալմաթի երթուղով



FlyArystan ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 2-ից մեկնարկելու է Ալմաթի- Երևան- Ալմաթի երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarystan.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ