25/05/2022

Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ- Երևան- Վոլգոգրադ երթուղով



Red Wings ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ- Երևան- Վոլգոգրադ երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ