03/11/2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատաշուկայի պահանջներին և ընկերության կողմից իրականացվող սոցիալական պատասխանատվության քաղաքականության քայլերի վերաբերյալ։ Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ԱՍՀՆ կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերը, մասնավորապես՝ քննարկվել են ռազմական գործողությունների մասնակիցների և պարտադիր զինվորական ծառայություն անցած ու զորացրված քաղաքացիների զբաղվածությանն առնչվող հարցեր։ Մարսելո Վենդեն ևս ներկայացրել է ընկերության զարգացման ծրագրերն ու անելիքները։
Հանդիպման ընթացքում կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել հուշագիր, ինչը զբաղվածության ապահովման միջոցով կխթանի քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանն ու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված քաղաքականությունը։
Վերադառնալ