14/11/2022

Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Մախաչկալա- Երևան- Մախաչկալա երթուղով



Red Wings ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 6-ից մեկնարկելու է Մախաչկալա-Երևան- Մախաչկալա երթուղով չվերթերը:


Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/RedWingsPM.jpeg

Վերադառնալ