11/07/2019

Այս հունիսին նախորդ հունիսի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.1%-ով



Ընթացիկ տարվա հունիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 281 992 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.1%-ով:

2019թ. հունիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 15.4 %-ով: Եթե 2018թ. հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 234 737 ուղևոր, ապա 2019թ. հունիսի ցուցանիշը կազմում է 270 818 ուղևոր: 

2019 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 174 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 16 738 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 33.2 %:

 

 

Ուղևորների թիվը 2018թ. հունիսին

Ուղևորների թիվը 2019թ. հունիսին

Տարբերությունը տոկոսային
հարաբերությամբ

Զվարթնոց

 

234 737

 

 

270 818

 

+15.4%

Շիրակ

16 738

 

11 174

 

-33.2%

ԸՆԴԱՄԵՆԸ

 

251 475

 

 

281 992

 

+12.1%

 

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1 320 609 մարդ, որը 9.4 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 3.9 %-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ