29/05/2023
                
                
                    Fly Arna ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան - Ալ Քուվեյթ- Երևան  երթուղով
                
                
                
                
                    
Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 22-ից կմեկնարկի Երևան – Ալ Քուվեյթ - Երևան երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarna.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ