31/05/2023
Հատուկ տակտիկական ուսումնավարժանք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հետ համատեղ սույն թվականի մայիսի 30-ին անցկացրեց «Ուժեղ երկրաշարժի ժամանակ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը Զվարթնոց օդանավակայանում» թեմայով ուսումնավարժանք:
Համատեղ անց է կացվել ցուցադրական հատուկ ուսումնավարժանք, որի ընթացքում Զվարթնոց օդանավակայանի վերահսկելի գոտում իրականացվել են հրդեհաշիջման, տուժածների տարհանման և տեղափոխման, ինչպես նաև՝ առաջին բուժօգնության ցուցաբերման միջոցառումներ:
Կողմերը կարևորել են նմանատիպ միջոցառումների իրականացումը, ինչը նպաստում է մասնագիտական հմտությունների և պատրաստվածության բարձրացմանը, փոխհամագործակցության ամրապնդմանը:
![http://www.zvartnots.aero/Img/CMS/31.05.2023.jpg](http://www.zvartnots.aero/Img/CMS/31.05.2023.jpg)
Վերադառնալ