28/06/2023
                
                
                    Transavia ավիաընկերությունը գործարկել է Մարսել-Երևան -Մարսել երթուղով չվերթերը
                
                
                
                
                    
Transavia ավիաընկերությունը ս.թ. հունիսի 27-ից մեկնարկել է Մարսել-Երևան – Մարսել երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ