17/11/2023

Ի՞նչ պետք է իմանալ ընտանի կենդանիների (շներ և կատուներ) հետ ճանապարհորդելիս



Մեր փոքրիկ ընկերների հետ օդային սահմանը հատելիս անհրաժեշտ է ծանոթանալ նրանց փոխադրման կանոններին՝

-Անհրաժեշտ է նախապես դիմել չվերթն իրականացնող ավիաընկերությանը՝ փոխադրման կանոններին ծանոթանալու և անհրաժեշտ փաստաթղթերը (կենդանու առողջական վիճակի վերաբերյալ անասնաբուժասանիտարական հավաստագիր, անասնաբուժական անձնագիր, արտահանման/ներմուծման/տարանցման թույլտվություն, պատվաստման վերաբերյալ տեղեկանք և այլն) ներկայացնելու համար;

- Կախված քաշից՝ ընտանի կենդանին կարող է տեղափոխվել ուղևորների սրահում կամ ուղեբեռի համար նախատեսված սրահում;

-Ընտանի կենդանին պարտադիր պետք է լինի հատուկ վանդակում/բեռնարկղում կամ կենդանիների համար նախատեսված փափուկ պայուսակում;

- Մեկ ուղևորը կարող է փոխադրել միայն մեկ ընտանի կենդանի; 

- Ճանապարհորդությունից առաջ հարկավոր է ստանալ անասնաբուժական խորհրդատվություն (ՀՀ-ից մեկնելու դեպքում զանգահարել +37477 264 007);

- Ինչպես նաև՝ չենք մոռանում ուսումնասիրել ընդունող/տարանցիկ երկրի կանոնները;

- Ճանապարհորդությանն առնչվող բոլոր մանրամասները հարկավոր է հստակեցնել չվերթն իրականացնող ավիաընկերության հետ:

Մաղթում ենք ապահով թռիչք:

http://www.zvartnots.aero/Img/CMS/pets17.11.jpg

Վերադառնալ