03/09/2024

Մեկնարկել են China Southern Airlines ավիաընկերության Ուրումչի-Երևան- Ուրումչի երթուղով չվերթերը



China Southern Airlines ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 3-ից մեկնարկել է Ուրումչի-Երևան- Ուրումչի երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ csair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

 

Վերադառնալ