26/09/2024

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան –Վոլգոգրադ- Երևան երթուղով



«Հայկական ավիաուղիներ» (Armenian Airlines) ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկելու է Երևան - Վոլգոգրադ - Երևան երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ