15/10/2024

«SKY express» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աթենք –Երևան- Աթենք երթուղով



Հունական «SKY express» ավիաընկերությունը ս.թ. նոյեմբերի 6-ից մեկնարկելու է Աթենք-Երևան -Աթենք երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ skyexpress.com   կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ