18/03/2025

«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աբու Դաբի –Երևան- Աբու Դաբի երթուղով



«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 1-ից մեկնարկելու է Աբու դաբի –Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 6 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ airarabia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/A_Yerevan.jpg

Վերադառնալ