25/06/2025
FlyOne Armenia ավիաընկերությունը համալրել է իր ավիապարկը երեք նոր օդանավերով
Այս ամիս FlyOne Armenia ավիաընկերությունը համալրել է իր ավիապարկը երեք նոր օդանավերով՝ Airbus A320, նոր սերնդի Airbus A320neo և Airbus A321։
Վերջին՝ երրորդ Airbus A321 օդանավը ժամանել է երեկ, ինչի կապակցությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել օդանավի դիմավորման խորհրդանշական արարողություն, որին ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, SIL Capital ընկերության հիմնադիր Էդուարդ Սուքիասյանը, «FlyOne Armenia» ավիաընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը և այլ հյուրեր:
Նոր Airbus A321-ը համարվում է իր դասի առաջատարներից՝ նախատեսված 220 ուղևորի համար, աչքի է ընկնում վառելիքի բարձր արդյունավետությամբ, թռիչքային ճկունությամբ և ուղևորների հարմարավետության բարձր մակարդակով։
Ավիաընկերության օդանավերի թիվը հասել է 9-ի:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անխափան թռիչքներ:

Վերադառնալ