07/08/2019
Այս հուլիսին նախորդ հուլիսի համեմատ ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով
Ընթացիկ տարվա հուլիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 371 883 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.7 տոկոսով:
2019թ. հուլիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.7 տոկոսով: Եթե 2018թ. հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 300 674 ուղևոր, ապա 2019թ. հուլիսի ցուցանիշը կազմում է 356 934 ուղևոր:
2019 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14 949 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17 898 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 16.5 տոկոս:
|
Ուղևորների թիվը 2018թ. հուլիսին
|
Ուղևորների թիվը 2019թ. հուլիսին
|
Տարբերությունը տոկոսային
հարաբերությամբ
|
Զվարթնոց
|
300 674
|
356 934
|
+18.7%
|
Շիրակ
|
17 898
|
14 949
|
-16.5%
|
ԸՆԴԱՄԵՆԸ
|
318 572
|
371 883
|
+16.7%
|
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1 692 494 մարդ, որը 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 7.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ
Վերադառնալ