04/09/2019

Այս օգոստոսին նախորդ օգոստոսի համեմատ ուղևորահոսքն աճել է 15%-ով



Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 399 635 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15 տոկոսով:

2019թ. օգոստոսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 16.3 տոկոսով: Եթե 2018թ. օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 329 666 ուղևոր, ապա 2019թ. օգոստոսի ցուցանիշը կազմում է 383 504 ուղևոր:

2019 թվականի օգոստոս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 16 131 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17 827 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 9.5 տոկոս:

 

Ուղևորների թիվը 2018թ. օգոստոսին

Ուղևորների թիվը 2019թ. օգոստոսին

Տարբերությունը տոկոսային
հարաբերությամբ

Զվարթնոց

329 666

383 504

+16.3%

Շիրակ

17 827

16 131

-9.5%

Ընդամենը

347 493

399 635

+15%

 

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 092 131 մարդ, որը 12 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

 

Վերադառնալ