08/11/2019
Այս հոկտեմբերին նախորդ հոկտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.6 տոկոսով
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 298 300 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.6%-ով:
2019թ. հոկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 14.6%-ով: Եթե 2018թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 249 857 ուղևոր, ապա 2019թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 286 227 ուղևոր:
2019 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12 073 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15 067 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 19.9%:
|
Ուղևորների թիվը 2018թ. հոկտեմբերին
|
Ուղևորների թիվը 2019թ. հոկտեմբերին
|
Տարբերությունը տոկոսային
հարաբերությամբ
|
Զվարթնոց
|
249 857
|
286 227
|
+14.6%
|
Շիրակ
|
15 067
|
12 073
|
-19.9%
|
ԸՆԴԱՄԵՆԸ
|
264 924
|
298 300
|
+12.6%
|
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 695 266 մարդ, որը 11.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 14.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ
Վերադառնալ