05/12/2019
Այս նոյեմբերին նախորդ նոյեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 9.4 %-ով
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 235 809 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.4 տոկոսով:
2019թ. նոյեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 10.1 տոկոսով: Եթե 2018թ. նոյեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202 915 ուղևոր, ապա 2019թ. նոյեմբերի ցուցանիշը կազմում է 223 396 ուղևոր:
2019 թվականի նոյեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12 413 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 12 627 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 1.7 տոկոս:
|
Ուղևորների թիվը 2018թ. նոյեմբերին
|
Ուղևորների թիվը 2019թ. նոյեմբերին
|
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
|
Զվարթնոց
|
202 915
|
223 396
|
+10.1%
|
Շիրակ
|
12 627
|
12 413
|
-1.7%
|
ԸՆԴԱՄԵՆԸ
|
215 542
|
235 809
|
+9.4%
|
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 931 080 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 15.1 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ
Վերադառնալ