10/01/2020
Նորություն վարորդների համար
Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը՝ տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ մեկական) և 1-ը՝ VIP սրահում:
Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը, Դուք կարող եք վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով, Դուք կունենաք 10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը:
2020 թվականի հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագները.
Խնդրում ենք նկատի ունենալ, որ տերմինալների միջոցով վճարելիս գները, որոնք գործել են մինչ օրս, կմնան անփոփոխ:
Կայանման առաջին 10 րոպեն անվճար է:
Վճարային տերմինալ.
- Ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը - 500 ՀՀ դրամ,
- Ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը) - 2.000 ՀՀ դրամ,
- Ավտոմեքենաների 5-30 օր կայանումը (երկար կայանում)-10.000 ՀՀ դրամ:
Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.
- Ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը - 800 ՀՀ դրամ,
- Ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը) - 3.000 ՀՀ դրամ,
- Ավտոմեքենաների 5-30 օր կայանումը (երկար կայանում)-15.000 ՀՀ դրամ:
Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարվում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.
- Միկրոավտոբուսների 1 անգամյա մուտքի վճար - 2.000 ՀՀ դրամ,
- Ավտոբուսների 1 անգամյա մուտքի վճար - 3.000 ՀՀ դրամ:
Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 1-87 կամ + 374 10 493 000 հեռախոսահամարներով, իսկ տերմինալի հետ կապված խնդիրների դեպքում կարող եք դիմել Կոնվերս Բանկին հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 10 511 211 կամ մոտենալ բանկի «Զվարթնոց օդանավակայան» մասնաճյուղ, որը գտնվում է օդանավակայանի երկրորդ հարկում՝ մեկնման սրահում:
Վերադառնալ