10/01/2020
                
                
                    2019 դեկտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 6%-ով
                
                
                
                
                    
2019 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 238,066 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 6 տոկոսով:
2019թ. դեկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 6 տոկոսով: Եթե 2018թ. դեկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 213,953 ուղևոր, ապա 2019թ. դեկտեմբերի ցուցանիշը կազմել է 226,786 ուղևոր: 
2019 թվականի դեկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11,280 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 10,535 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 7.1 տոկոս:
 
 
| 
   
 | 
 Ուղևորների թիվը 2018թ.  դեկտեմբերին 
 | 
 Ուղևորների թիվը 2019թ.  դեկտեմբերին 
 | 
 Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ 
 | 
| 
 Զվարթնոց 
 | 
 213 953 
 | 
 226 786 
 | 
 +6% 
 | 
| 
 Շիրակ 
 | 
 10 535 
 | 
 11 280 
 | 
 +7.1% 
 | 
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ 
 | 
 224 488 
 | 
 238 066 
 | 
 +6 % 
 | 
 
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 3 169 144 մարդ, որը 10.9 տոկոսով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
 
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ
Վերադառնալ