26/06/2020

«Զվարթնոց»-ը ածխածնի արտանետումների նվազեցման համար ստացել է սերտիֆիկատ



«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն Օդանավակայանների միջազգային խորհրդի կողմից ածխածնի արտանետումների նվազեցման համար ստացել է սերտիֆիկատ

 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ջերմոցային գազերը նվազեցնելու ջանքերը ճանաչվել են միջազգայնորեն, քանի որ վերջերս օդանավակայանը ստացել է Օդանավակայանների ածխածնի հավատարմագրման 1-ին աստիճանի սերտիֆիկատ:

Վերջին տարիներին էներգախնայող բազմաթիվ միջոցառումների շնորհիվ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հաջողվել է զսպել ջերմոցային գազերի արտանետումն անգամ օդանավակայանի ուղևորային համալիրի ֆիզիկական ընդլայնման և ուղևորահոսքի ու օդանավերի շարժի զգալի ավելացման պայմաններում:

«Շրջակա միջավայրի պաշտպանությունն առաջնային խնդիր է «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» ընկերության համար»,- նշել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և հավելել. «Կազմակերպությունը մշտապես աշխատում է ապահովելու, որ իր գործելակերպը համապատասխանի ոլորտի բնապահպանական չափանիշներին: Մենք որդեգրել ենք թափոնները և ջերմոցային գազերը նվազեցնելու  քաղաքականություն, որը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը  դարձրել է Կովկասի ամենաէներգարդյունավետ օդանավակայաններից մեկը: Այս սերտիֆիկացումը ընդգծում է, որ մեր իսկ էներգիայից արտանետումները սահմանափակելու մեր ջանքերը ուղղվում են ճիշտ ուղղությամբ»:

Մարսելո Վենդեն նաև նշել է. «Կայուն բիզնես գործունեությունը հիմնարար նշանակություն ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի՝ ապագայի մարտահրավերներին բավարարելու, տարածաշրջանում աճելու և մրցելու համար: Մենք կարծում ենք, որ ածխածնի արտանետումների վերահսկումը և նվազեցումը բարենպաստ են էկոլոգիական կայունության համար և համահունչ են էներգիայի և վառելիքի կառավարման մեր մոտեցմանը»:

Նշենք, որ օդանավակայանների ածխածնի հավատարմագրումն ածխածնի կառավարման սերտիֆիկացման համաշխարհային ծրագիր է, որը ստեղծվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի կողմից: Ծրագիրն օդանավակայանների համար ապահովում է չափելի նպատակներով ակտիվացված ածխածնի կառավարման մի ընդհանուր շրջանակ: Յուրաքանչյուր օդանավակայանի ածխածնի արտանետումներն ISO 14064 (Ջերմոցային գազի հաշվարկ) համաձայն առանձին ստուգվում են՝ օգտագործելով գիտականորեն հիմնավորված մոտեցում:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Հայաստանի գործող երկու օդանավակայաններից մեկն է, որի տարեկան ուղևերահոսքը կազմում է 3 միլիոն:

Վերադառնալ