21/11/2025
Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Բրատիսլավա- Երևան- Բրատիսլավա երթուղով
Wizz Air ավիաընկերությունը 2026թ. հունվարի 13-ից գործարկելու է Բրատիսլավա - Երևան- Բրատիսլավա երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ