01/06/2021

Fly Egypt -ը Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով չվերթեր կիրականացնի



Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան- Հուրգադա երթուղով չվերթերը:
Հուրգադա- Երևան- Հուրգադա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Նշենք նաև, որ Շարմ Էլ Շեյխ- Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթերն իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին:
Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ