20/04/2026
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան- Աստանա-Երևան երթուղով չվերթերը
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան- Աստանա-Երևան երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ shirakavia.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ